Կողի կոտրվածք
Ենթակատեգորիա | կոտրվածք, կրծքավանդակի վնասվածք | |
---|---|---|
Բժշկական մասնագիտություն | Անհետաձգելի բժշկական օգնություն | |
Տեղագրություն | Կողոսկրեր (մարդ) |
Կողի կոտրվածք, կողոսկրի կոտրվածքը[1]։ Հիմնական գանգատը կրծքային շրջանի ցավն է, որն ուժեղանում է շնչելիս[1]։ Կոտրվածքի շրջանում առաջանում են կապտուկներ[2]։ Երբ մի քանի կողեր կոտրված են մի քանի հատվածներով, առաջանում է փեղկ (կողային փական)[3]։ Հավանական բարդություններից են պնևմոթորաքսը, թոքի սալջարդը և թոքաբորբը[1][4]։
Կողի կոտրվածքները հիմնականում առաջանում են կրծքային շրջանում հարված ստանալիս, օրինակ ավտովթարների կամ պարզապես հարվածի հետևանքով[1][4]։ Հազը և մետաստազային ուռուցքը նույնպես կարող են առաջացնել կողի կոտրվածք[1]։ ՄԻջային կողերը ավելի հաճախ են կոտրվում[1][5]։ Առաջին և երկրորդ կողի կոտրվածքները հաճախ են կապված բարդությունների հետ[6]։ Ախտորոշումը կատարվում է ռենտգեն պատկերի և կլինիկական ախտանիշների հիման վրա[2]։
Ցավի վերահսկումը բուժման կարևոր մասն է կազմում[7]։ Ցավազրկման համար օգտագործում են պարացետամոլ(ացետամինոֆեն), ՈՍՀԴ կամ ափիոններ[4]։ Այս նպատակով կատարվում է նաև նյարդի բլոկադա(արգելափակում)[1]։ Չնայած կողի կոտրվածքի վերականգնմանը, հնարավոր է առաջանան բարդություններ[1]։ Մի քանի կողերի կոտրվածքի դեպքում, վիրահատությունը բարելավում է ելքը[8][9][10]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար գանգատվում են ցավից, որն ուժեղանում է շնչառության ժամանակ[1]։ Կոտրվածքի շրջանում առաջանում են կապտուկներ[2]։
Բարդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողերի բազմաթիվ կոտրվածքների, հատկապես պատուհանաձև կոտրվածքների դեպքում, երբ որոշ կողեր վնասված են երկու տեղում, առաջանում է փեղկ (կողային փական), հնարավոր է նաև պարադոքսալ շնչառություն՝ ներշնչման ժամանակ փականը ներս է ըկնում, իսկ արտաշնչելիս դուրս է գալիս[3]։ Հավանական բարդություններից են պնևմոթորաքսը, թոքի սալջարդը և պնևմոնիան[1][4]։
Պատճառները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողի կոտրվածքները կարող են առաջանալ ուղղակի վնասվածքների կամ զվարճանքների հետևանքով։ Կողի կոտրվածք կարող է առաջանալ վայր ընկնելու, ինչպես նաև ավտովթարի հետևանքով։ Ինչպես հայտնի է սիրտ-թոքային վերակենդանացման ժամանակ առաջանում է կրծքավանդակի վնասում, կողերի և կրծոսկրի կոտրվածք։ Կոտրվածքը կարող է առաջանալ նաև քաղցկեղի կամ ռևմատոիդ արթրիտի պատճառով[11]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողի կոտրվածքի ախտանիշներն են[12]
- Ցավ շնչառության ժամանակ
- Այտուցվածություն
- Կապտուկներ
- Հևոց
- Արյուն հազալիս՝ արյունախխում (կողը կարող էր վնասել թոքային հյուսվածքը)
Հասարակ ռենտգենոգրաֆիայի միջոցով ախտորոշվում է տեղաշարժով կոտրվածքը, իսկ առանց տեղաշարժի կոտրվածքները երբեմն հնարավոր չէ ախտորոշել[13]։ Համակարգչային շերտագրությամբ երկու տեսակի կոտրվածքներն էլ հնարավոր է ախտորոշել[13]։
Քանի որ երեխաների մոտ մեծահասակների համեմատ ոսկրերն ավելի ճկուն են, դրանք չեն կոտրվում այլ ճկվում են, հետևաբար երեխաների մոտ կողերի կոտրվածքի առաջացումը պայմանավորված է մեծ ուժով կամ ուժգին հարվածով, ինչը կարող է հանգեցնել նաև թոքի սալջարդի[3]։ Տարեցների մոտ կողերի կոտրվածքները ծանր վնասվածքի ախտանիշ են հանդիսանում[14]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողերի կոտրվածքների դեպքում յուրահատուկ բուժման միջոց չկա, սակայն կարող են տարբեր աջակցող միջոցներ ձեռնարկվել։ Կողի կոտրվածքի պատճառով առաջանում է շնչառական շարժումների և հազի թուլացում, ինչը կարող է երկրորդային ինֆեկցիայի պատճառ հանդիսանալ[15]։ Պատուհանաձև կոտրվածքը պոտենցիալ կյանքին սպառնացող վնասվածք է, որի դեպքում հաճախ իրականացվում է թոքերի արհեստական օդափոխություն[16]։
Նյարդի բլոկադա (հաղորդչական անզգայացում)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցավերի մեղմացման համար երբեմն կիրառվում է հաղորդչական անզգայացում, որը ներառում է էպիդուրալ անզգայացում, հարողնաշարային անզգայացում և ատամնավոր մկանի առաջային մակերեսի անզգայացում[17][18]։
Վիրաբուժություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին ֆիքսացիա/կողերի կոտրվածքի վերականգնումն ընդգրկում է.
- Jude և sanchez շերտավոր մետաղական թիթեղներ, որոնք ամրացվում են կողի շուրջը և միմյանց կարերի միջոցով[19]։
- Synthes matrixrib ֆիքսման համակարգը ունի երկու եղանակ. նախապես պատրաստված մետաղական թիթեղ է, որ ֆիքսվում է կողերին պտուտակներով կամ կարերով[20]։
- Առաջային ֆիքսատորը մետաղական թիթեղ է, որն ունի բազմաթիվ անցքեր պտուտակների համար։ Այն տեղադրվում է կողերի վրա և ամրացվում ոսկրին համապատասկան դիրքով[21]։
- U-աձև թիթեղներ, որոնք ֆիքսվում են պտուտակներով[22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Mosby's Medical Dictionary (E-Book) (անգլերեն). Elsevier Health Sciences. 2013. էջ 1567. ISBN 978-0323112581. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Adams, James G. (2012). Emergency Medicine E-Book: Clinical Essentials (Expert Consult – Online) (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 682. ISBN 978-1455733941. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Wanek, Sandra; Mayberry, John C (2004). «Blunt thoracic trauma: flail chest, pulmonary contusion, and blast injury». Critical Care Clinics. 20 (1): 71–81. doi:10.1016/S0749-0704(03)00098-8. PMID 14979330.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 May, L; Hillermann, C; Patil, S (January 2016). «Rib fracture management». BJA Education. 16 (1): 26–32. doi:10.1093/bjaceaccp/mkv011.
- ↑ Nanni, Christina (2012). PET-CT: Rare Findings and Diseases. Springer. էջ 257. ISBN 978-3-642-24698-2.
- ↑ Murphy CE, 4th; Raja, AS; Baumann, BM; Medak, AJ; Langdorf, MI; Nishijima, DK; Hendey, GW; Mower, WR; Rodriguez, RM (2017 թ․ մայիսի 27). «Rib Fracture Diagnosis in the Panscan Era». Annals of Emergency Medicine. 70 (6): 904–909. doi:10.1016/j.annemergmed.2017.04.011. PMID 28559032.
{{cite journal}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Brown, SD; Walters, MR (2012). «Patients with rib fractures: use of incentive spirometry volumes to guide care». Journal of Trauma Nursing : The Official Journal of the Society of Trauma Nurses. 19 (2): 89–91, quiz 92–03. doi:10.1097/JTN.0b013e31825629ee. PMID 22673074.
- ↑ Schuurmans, J; Goslings, JC; Schepers, T (April 2017). «Operative management versus non-operative management of rib fractures in flail chest injuries: a systematic review». European Journal of Trauma and Emergency Surgery. 43 (2): 163–68. doi:10.1007/s00068-016-0721-2. PMC 5378742. PMID 27572897.
- ↑ Coughlin, TA; Ng, JW; Rollins, KE; Forward, DP; Ollivere, BJ (August 2016). «Management of rib fractures in traumatic flail chest: a meta-analysis of randomised controlled trials». The Bone & Joint Journal. 98-B (8): 1119–25. doi:10.1302/0301-620X.98B8.37282. PMID 27482027.
- ↑ Senekjian, L; Nirula, R (January 2017). «Rib Fracture Fixation: Indications and Outcomes». Critical Care Clinics. 33 (1): 153–65. doi:10.1016/j.ccc.2016.08.009. PMID 27894495.
- ↑ Fracture 825981, բաժին Rib Fracture(անգլ.) EMedicine կայքում
- ↑ «Broken or bruised ribs». NHS.UK. 2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ 13,0 13,1 Dennis, BM; Bellister, SA; Guillamondegui, OD (October 2017). «Thoracic Trauma». The Surgical Clinics of North America. 97 (5): 1047–1064. doi:10.1016/j.suc.2017.06.009. PMID 28958357.
- ↑ Kent, Richard; Woods, William; Bostrom, Ola (2008 թ․ հունվարի 1). «Fatality Risk and the Presence of Rib Fractures». Annals of Advances in Automotive Medicine / Annual Scientific Conference. 52: 73–84. ISSN 1943-2461. PMC 3256783. PMID 19026224.
- ↑ Morice, A H; McGarvey, L; Pavord, I (2006). «Recommendations for the management of cough in adults». Thorax. 61 (Suppl 1): i1–24. doi:10.1136/thx.2006.065144. PMC 2080754. PMID 16936230.
- ↑ Paul, Pauline; Williams, Beverly (2009 թ․ հունվարի 1). Brunner & Suddarth's Textbook of Canadian Medical-surgical Nursing (անգլերեն). Lippincott Williams & Wil. էջ 637. ISBN 9780781799898. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Wardhan, R (October 2013). «Assessment and management of rib fracture pain in geriatric population: an ode to old age». Current Opinion in Anesthesiology. 26 (5): 626–31. doi:10.1097/01.aco.0000432516.93715.a7. PMID 23995061.
- ↑ Grant, Stuart A.; Auyong, David B. (2016). Ultrasound Guided Regional Anesthesia (անգլերեն). Oxford University Press. էջ PT388. ISBN 9780190630478.
- ↑ Fitzpatrick, D. C.; Denard, P. J.; Phelan, D.; Long, W. B.; Madey, S. M.; Bottlang, M. (2010). «Operative stabilization of flail chest injuries: review of literature and fixation options». European Journal of Trauma and Emergency Surgery. 36 (5): 427–33. doi:10.1007/s00068-010-0027-8. PMC 3150812. PMID 21841954.
- ↑ Mathison, Douglas (2014). Master Techniques in Surgery: Thoracic Surgery: Transplantation, Tracheal Resections, Mediastinal Tumors, Extended Thoracic Resections. Walters-Kluwer Health. ISBN 978-1-46988-903-0. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.Կողի կոտրվածք at Google Books
- ↑ Browner, Bruce D. (2009 թ․ հունվարի 1). Skeletal Trauma: Basic Science, Management, and Reconstruction (անգլերեն). Elsevier Health Scien. էջ 1418. ISBN 978-1416022206. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին.
- ↑ de Jong, M. B.; Kokke, M. C.; Hietbrink, F.; Leenen, L. P. H. (2014). «Surgical Management of Rib Fractures: Strategies and Literature Review». Scandinavian Journal of Surgery. 103 (2): 120–25. doi:10.1177/1457496914531928. PMID 24782038.